Գլխավոր Միջոցառումներ Դպրոցներում ամրապնդվում է ՔՊ գիտելիքը

Դպրոցներում ամրապնդվում է ՔՊ գիտելիքը

2182
Տարածել

Ամբողջ հանրապետությունում շարունակվում են քաղաքացիական պաշտպանության թեմայով միջոցառումները։

Սյունիքի մարզի Քաջարանի թիվ 2 միջնակարգ, Ագարակի միջնակարգ եւ Կարճեւանի հիմնական դպրոցներում անցկացվել է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում դպրոցի անձնակազմի պատսպարման կազմակերպումը եւ տուժածներին օգնության ցուցաբերումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ «Արտակարգ իրավիճակների նախարարությունը դարի մարտահրավերներին ընդառաջ» թեմայով դասախոսություններ են եղել Կապանի թիվ 6 եւ 7 հիմնական դպրոցներում։

Վայոց ձորի մարզային գրադարանում անցկացված «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժությանը մասնակցել են 22 աշխատակից եւ փրկարար ծառայողներ։ Ազդանշանից հետո աշխատակիցները պատսպարվել են Եղեգնաձորի մշակույթի տան նկուղում։ Մարտի 3-ին նույն թեմայով վարժանք է անցկացվել նաեւ Գետափի միջնակարգ եւ Վայքի հիմնական դպրոցներում։ Առաջինին մասնակցել է 180 աշակերտ եւ 20 ուսուցիչ, որոնք ազդանշանից հետո պատսպարվել են դպրոցին հարակից սեփական բնակելի տների նկուղներում։ Երկրորդ վարժանքին ներգրավվել են 470 աշակերտ եւ 25 ուսուցիչ, որոնք պատսպարվել եւ հաշվառվել են դպրոցի սպորտդահլիճում ու մշակույթի տան նկուղում։

Տավուշի մարզի Իջեւանի ավագ, Կողբի թիվ 1 միջնակարգ, Դիլիջանի թիվ 5 միջնակարգ դպրոցներում եւ Բերդի բազմագործառույթային ուսումնարանում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ «Ուսումնական հաստատություններում անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։ Բացի դրանից՝ Երեւանի պետական համալսարանի Իջեւան մասնաճյուղում, Իջեւանի թիվ 5 հիմնական, Դիլիջանի թիվ 4 հիմնական, Դիլիջանի թիվ 2 հիմնական, Բերդի ավագ, Կոթի բնակավայրի միջնակարգ եւ Ոսկեւան բնակավայրի միջնակարգ դպրոցներում փրկարարները կազմակերպել են ուսումնական պարապմունքներ՝ «ՔՊ միջազգային կազմակերպության պատմությունը, ՔՊ ազդանշանները, ՔՊ պաշտպանական կառույցները», «Առաջին օգնության ցուցաբերումը բեկորային վնասվածքների դեպքում», «Տարհանման կազմակերպումը օդային տագնապի դեպքում» թեմաներով։

Արմավիրի մարզի Գեղակերտ, Շենիկ եւ Նոր Արմավիր գյուղերի միջնակարգ դպրոցներում անցկացված «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժությանը մասնակցել է ամբողջ անձնակազմը։ Հայտնաբերված բացթողումների եւ թերացումների վերացման ուղղությամբ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը ներկայացրել է առաջարկություններ։

ՔՊ միջազգային օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզի Մուղնիի Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանի անվան հիմնական եւ Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցներում իրականացվել են «Բնակչության ազդարարում եւ իրազեկում» թեմայով վարժանքներ, որոնց նպատակն էր ծանոթացնել անձնակազմին ազդարարման ազդանշաններին եւ վարվելակերպի հիմունքներին։ Դրանց հաջորդել են «Մարտի 1-ը ՔՊ միջազգային օր», «Վարվեցողության կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմաներով դասախոսություններ, ցուցադրվել է երկրաշարժի վերաբերյալ տեսանյութ։ Թալին քաղաքի թիվ 2 դպրոցում վարժանքն այս անգամ «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարահանման միջոցառումների իրականացումը» թեմայով էր։

Ուշադրության կենտրոնում է եղել նաեւ բնակչության իրազեկումը։ Փարպի համայնքում մարզային վարչությունն իրականացրել է «Ազդարարում եւ պատսպարում» թեմայով վարժանք, գործարկվել է էլեկտրական շչակ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները

Մարտին անցկացված այլ վարժանքների մասին կարդացեք այստեղ