ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության եւ Եվրոպական հանձնաժողովի «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու, Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) ներկայացուցիչ Ջոն Անդերսենի պայմանավորվածության համաձայն, այսօր ՃԿՊԱ-ում անցկացվեց Ջոն Անդերսենի առաջին դասախոսությունը՝ ՃԿՊԱ «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության ուսանողների համար: Բանախոսը ներկայացրեց աղետների ռիսկի կառավարման շվեդական փորձն ու մոդելը:
Շվեդիայում էլ ԱՌԿ քայլերը երեք փուլի են բաժանում. աղետից առաջ, ընթացքում, հետո, պնդում են, որ կարեւոր է «Աղետից առաջ»՝ կանխարգելման, փուլին նախապատվությունը տալը, որ նվազեն աղետի բերած վնասները, իսկ «Աղետից հետո»՝ վերականգնման փուլում դասեր քաղել եւ կատարելագործել «Աղետից առաջ» փուլի կարողություններն ու ունակությունները:
Առավել մանրամասն՝ այստեղ