Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. Ղեկավար կազմ

Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. Ղեկավար կազմ

2437
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մարտի 2-4-ը անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով վերապատրաստում՝ INSARAG-ի արտաքին որակավորումն անցած՝ միջազգային, քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմի անդամների համար: Թեման՝ «Հայկական ՔՈՓ թիմի միջազգային վարժանքի կազմակերպման ղեկավար կազմի վերապատրաստում»: Մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի, Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, տեղակալներ, խմբերի պետեր՝ 12 հոգի: Դասընթացի տեւողությունը 24 ժամ է, որից 8-ը՝ գործնական, 16 տեսական:

Առտավել մանրամասն՝ այստեղ