Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 24 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

24 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

1947
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը փետրվարի 22-մարտի 1 ժամանակահատվածում ստացել է 24 զանգ, որից 11-ը՝ հոգեբանական ուղղորդման վերաբերյալ: Այս 11-ից 3-ը՝ կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 8-ը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուական հրդեհի եւ ռազմական դրության, մեկը՝ ինքնավնասման սպառնալիքի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։