Փետրվարի 19-25-ը ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 44 քաղաքացու:
Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 42 մարդ՝ 23 ծառայող, 14 ընտանիքի անդամ, 5 կենսաթոշակառու։ 27-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։
Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան սպասարկել է հինգ կանչ: