Գլխավոր Վերլուծություն «Աղետների կառավարման 5-րդ համաշխարհային կոնգրես»

«Աղետների կառավարման 5-րդ համաշխարհային կոնգրես»

2355
Տարածել

2021 թվականի նոյեմբերի 24-27-ը Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում կկայանա «Աղետների կառավարման 5-րդ համաշխարհային կոնգրեսը»` «Տեխնոլոգիաները, ֆինանսները եւ ներուժի զարգացումը աղետներին դիմակայելու համար» խորագրով: Միջազգային այս հավաքը համաճարակների կառավարման ոլորտում գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող մասնագետների, քաղաքականություն մշակողների եւ ոլորտի աշխատակիցների համար զեկույցների ներկայացման, փորձի փոխանակման եւ ապագայի ծրագրերի քննարկման հարթակ է: Սահմանված են մրցանակներ` լավագույն հոդվածի, ցուցադրության, երիտասարդ հետազոտողների եւ նորարարական ստարտափների համար: Ներկայացված գիտական հոդվածները կընդգրկվեն գիտաժողովի նյութերի ժողովածուում:

Աղետների կառավարման համաշխարհային կոնգրես Հնդկաստանի կառավարությունն անցկացնում է 2008 թվականից: Առաջին կոնգրեսին մասնակցել է մոտ 1000 պատվիրակ, 2015 թվականին անցկացված չորրորդ կոնգրեսին՝ 68 երկրից ավելի քան 1500 պատվիրակ: Աղետների կառավարման համաշխարհային կոնգրեսը Միավորված ազգերի կազմակերպության հովանուց դուրս անցկացվող աղետների կառավարման ամենամեծ գլոբալ համաժողովն է:

«Աղետների կառավարման 5-րդ համաշխարհային կոնգրեսի» չորս օրվա ընթացքում նախատեսված է 45 նիստ, քննարկում, կլոր սեղան. աղետներին դիմակայելու նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ նորարարություններ աղետների ռիսկերը նվազեցնելու համար, աղետների վաղ ազդարարման, կանխարգելման, պատրաստվածության եւ արձագանքման դասեր, ռիսկերի գնահատում եւ մեղմացում, էլեկտրահաղորդակցության եւ հեռահաղորդակցական ենթակառուցվածքների կայունությունը, կանաչ ենթակառուցվածքի մարտահրավերներ եւ հնարավորություններ, «Երկրատարածական տեղեկատվական համակարգ՝ Geographic information system (GIS)» եւ անօդաչու թռչող սարքեր աղետների ռիսկի կառավարման համար, հետաղետային սթրեսի կառավարում եւ այլն:

Զեկույցների անոտացիաների ներկայացման վերջնաժամկետը՝ 2021 թվականի մարտի 31:

Առավել մանրամասն՝ այստեղ եւ այստեղ