Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 18 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

18 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2007
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը փետրվարի 15-22-ը ժամանակահատվածում ստացել է 18 զանգ, որից 10-ը՝ հոգեբանական ուղղորդման վերաբերյալ: Այս 10-ից 2-ը՝ կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 6-ը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, մեկական՝ ռազմական դրության, ինքնասպանության փորձի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։