Գլխավոր Միջոցառումներ Վարժանք Արինի միջնակարգ դպրոցում

Վարժանք Արինի միջնակարգ դպրոցում

2385
Տարածել

Փետրվարի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Վայք համայնքի Արին բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացրեց ուսումնավարժություն՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում աշակերտների եւ ուսուցչական կազմի պատսպարումը» թեմայով: Ամբողջ անձնակազմը՝ 76 հոգի, դասասենյակներից իջել է նկուղ։

Վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ռուստամ Զոհրաբյանի խոսքով՝ մասնակիցների գործողությունները եղել են բավական կազմակերպված, քանի որ առաջին վարժանքը չէր։ Տնօրինությունը տարեկան մի քանի անգամ անցկացնում է պատսպարման թեմայով վարժանքներ։ Դպրոցի նկուղը մաքրվել է, տեղադրվել են նստարաններ ու առաջին անհրաժեշտության պարագաներ՝ ջուր, ծածկոց, լապտեր եւ այլն։ Վարժանքից հետո դպրոցականներն իրենց հարցերն են ուղղել փրկարարներին։

Վայոց ձորի սահմանամերձ համայնքների քաղաքացիական պաշտպանության խնդիրները առաջնահերթ ուշադրության կենտրոնում են լինելու, վստահեցնում է բաժնի պետը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Այս ամիս անցկացված վարժանքներից. Բյուրեղավանի ավագ դպրոց