Գլխավոր ՀՀ ԱԻՆ 46 խորհրդատվություն, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

46 խորհրդատվություն, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2002
Տարածել

Փետրվարի 12-18 ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 46 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 50 մարդ՝ 36 ծառայող, 13 ընտանիքի անդամ, 1 կենսաթոշակառու։ 33-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան մասնակցել է փրկարարների ստացած մեկ կանչի սպասարկմանը: