Գլխավոր Վերլուծություն Արհեստական բանականությունն ընդդեմ արտակարգ իրավիճակների

Արհեստական բանականությունն ընդդեմ արտակարգ իրավիճակների

2292
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության երկու գործակալություն՝ ՅՈՒՆԵՍԿՈ (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն, United Nations Educational, Scientific and Cultural Organization՝ UNESCO) եւ ՅՈՒՆԵՊ (ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր, United Nations Environment Programme՝ UNEP) նախաձեռնել են «Ամեն երեքշաբթի միասին հանուն մոլորակի» (Tuesdays Together for the Planet) առցանց քննարկումների շարք, նպատակ ունենալով արագ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառել կլիմայի փոփոխության, բնապահպանական արտակարգ իրավիճակների դեմ պայքարում:

Մասնագետները վստահ են, որ արհեստական բանականության օգնությամբ կարելի է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, միայն ածխաթթու գազի արտանետումները՝ 9,7 անգամ: Փետրվարի 16-ին արդեն կայացել է «Ամեն երեքշաբթի միասին հանուն մոլորակի» ձեւաչափով առաջին հանդիպումը: Դրանք շարունակվելու են: Մասնակցում են ինչպես բնապահպաններ ու տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, այնպես էլ այլ ոլորտների փորձագետներ: