Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 11 երկրաշարժ

2295
Տարածել

2021 թվականի փետրվարի 11-17-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 11 երկրաշարժ.

Փետրվարի 12-ին

· Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Վարդենիս քաղաքից 14 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 13-ին

· Հայաստանում՝ Շորժա գյուղից 4 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· Հայաստանում՝ Երեւան քաղաքից 13 կմ հարավ-արեւմուտք՝ 6-7 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Երեւան քաղաքում՝ 5-6 բալ ուժգնությամբ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում՝ 4-5 բալ, իսկ Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· Հայաստանում՝ Երեւան քաղաքից 12 կմ հարավ՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Հայաստանում՝ Երեւան քաղաքից 17 կմ հարավ՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Հայաստանում՝ Երեւան քաղաքից 17 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Երեւան քաղաքում եւ Արարատի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 14-ին

· Հայաստանում՝ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 15-ին

· Հայաստանում՝ Երեւան քաղաքից 17 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Երեւան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Հայաստանում՝ Շորժա գյուղից 4 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Ծովագյուղ համայնքում եւ Գավառ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ, Սեւան, Աբովյան, Դիլիջան եւ Իջեւան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Հայաստանում՝ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շողակաթ եւ Ճամբարակ համայնքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 17-ին

· Հայաստանում՝ Երեւան քաղաքից 13 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Երեւան եւ Արտաշատ քաղաքներում՝ 2 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժերին հաջորդել են տասնյակ հետցնցումներ՝ ավելի պակաս ուժգնությամբ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ

· Փետրվարի 10-ին Իրանում՝ Ծնորի քաղաքից 48 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

· Փետրվարի 14-ին Իրանում՝ Ահար քաղաքից 21 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

· Փետրվարի 16-ին Ադրբեջանում՝ Թովուզ քաղաքից 9 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով չորս երկրաշարժ. Փետրվարի 11-ին եւ 17-ին Խաղաղ օվկիանոսի հարավում` Նոր Կալեդոնիայի տարածքում տեղի են ունեցել 6,0 եւ 6,1 մագնիտուդով երկրաշարժեր: Նշենք, որ փետրվարի 10-ին Նոր Կալեդոնիայի տարածքում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժին հետեւել են 5 եւ ավելի մագնիտուդով 80 հետցնցում, որից 5-ն ունեցել են 6,1, 6,1, 6,4, 6,0 եւ 6,1 մագնիտուդ: Փետրվարի 13-ին 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Միյագի պրեֆեկտուրայի Իսինոմակի քաղաքից 88 կմ հարավ-արեւելք, որին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 4 հետցնցում: Երկրաշարժի հետեւանքով վիրավորվել է 150 մարդ, վնասվել առնվազն 1500 տուն: Փետրվարի 16-ին Վանուատուի Պորտ Վիլա քաղաքից 76 կմ դեպի արեւելք գրանցվել է 6,2 մագնիտուդով երկրաշարժ, որին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 12 երկրաշարժ:

Փետրվարի 17-ին 5,4 մագնիտուդով Իրանի Յասուջ քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արեւմուտք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»