Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Վասն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման

Նախագիծ. Վասն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման

2799
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ:

«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքն ընդունվել է 2002 թվականին, այսօր սպառիչ եւ լիովին չի կարգավորում այն հարաբերությունները, որոնք կապահովեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացումը: Հիմա Հայաստանում իրականացվում են պետական կառավարման համակարգի բարեփոխումներ, որոնք առաջացնում են նաեւ քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական կառավարման մարմինների իրավասությունների հստակեցման անհրաժեշտություն` ելնելով միասնական գործունեության ապահովման անհրաժեշտությունից: «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը մշակվել է հենվելով քաղաքացիական պաշտպանության զարգացման միջազգային փորձի վերլուծության վրա եւ նպատակ ունենալով քաղաքացիական պաշտպանությունը աստիճանաբար դարձնել ավելի օպերատիվ, ունակ գործելու ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ պայմաններում:

Օրինագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, մասնավորաբար. բնակչության ազդարարման համակարգի արդիականացում, պաշտպանական կառույցների եւ բնակչության պատսպարման հարաբերություններ, պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, քաղաքացիների լիազորությունների շրջանակներ, քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնում, քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովում եւ ֆինանսավորում:

Առավել մանրամասն՝ այստեղ