Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 31 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

31 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2082
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը փետրվարի 8-15-ը ժամանակահատվածում ստացել է 31 զանգ, որից 17-ը՝ հոգեբանական ուղղորդման վերաբերյալ: Այս 17-ից 4-ը՝ կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 4-ը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 3-ական ինքնավնասման սպառնալիքի, միջանձնային բնույթի խնդիների, 2-ը՝ ռազմական դրության, մեկական՝ ինքնասպանության փորձի, երկրաշարժի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։