Գլխավոր Ուսուցողական նյութեր Կստեղծվի համայնքային մակարդակում ռիսկի կառավարման ֆոնդ

Կստեղծվի համայնքային մակարդակում ռիսկի կառավարման ֆոնդ

2389
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը սկսում է նոր ծրագիր, որի հիմնական նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին աղետների ռիսկի կառավարման եւ արտակարգ իրավիճակներին արձագանքման համայնքային կարողությունների զարգացման համատեքստում ստեղծելու աղետների ռիսկի կառավարման ֆոնդ եւ արդյունավետ կառավարելու այն: Նպատակներից մյուսն է բարձրացնել համայնքի բնակիչների սոցիալական պատասխանատվությունն ու համայնքային խնդիրներում սեփական դերի գիտակցումը:

Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերից եւ կավարտվի 2021 թվականի մայիսի 15-ին: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի «Կանայք եւ երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը՝ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ:

Նախատեսվում է մշակել «Համայնքային մակարդակում ԱՌԿ ֆոնդ ստեղծելու եւ արդյունավետ կառավարելու» ուղեցույց, որը կներկայացվի ծրագրի թիրախային համայնքներում։ Համայնքային ԱՌԿ ֆոնդի մոդելն առաջինը կստեղծվի եւ կփորձարկվի Ստեփանավանում։ Արդեն իսկ ձեւավորվել է ուղեցույցը մշակող աշխատանքային խումբը, աշխատանքները մեկնարկել են:

Ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։