Գլխավոր ՀՀ ՆԳՆ 2020 թվականի լավագույնները

2020 թվականի լավագույնները

2210
Տարածել

ՀՀ նախագահի հրամանագրերով, ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրում, խիզախության համար ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն», իսկ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի ավագ հրահանգիչ փ/ծ ավագ լեյտենանտ Գեւորգ Խունոյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, ԱԻՆ-ին աջակցելու, ջանքերը մեկտեղելու եւ մարդասիրական առաքելության համար «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով պարգեւատրվել են Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» որոնողափրկարարական դեպարտամենտի պետ Եվգենի Գորելովը, մոնիտորինգի եւ կանխատեսման հարցերով գլխավոր մասնագետ Անտոն Սերենկոն, «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով նույն կենտրոնի միջազգային մարդասիրական արձագանքման հարցերով գլխավոր մասնագետ Եվգենի Պովարովը:

Նույն կենտրոնի տնօրեն Յուրի Պոլեշչուկը, ուսուցման եւ որակավորման բարձրացման հարցերով գլխավոր մասնագետ Իգոր Շեստակովը, ֆինանսատնտեսագիտական հարցերով գլխավոր մասնագետ Նատալյա Խվարժեւան պարգեւատրվել են ԱԻՆ պատվոգրով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամաններով 2020 թվականի ընթացքում օրինակելի ծառայության, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու, մասնագիտական բարձր պատրաստականության համար, պատվոգրերով եւ շնորհակալագրերով պարգեւատրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների 44 ծառայող:

Բացի սրանից, ամփոփվել է «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքը: Հաղթողներն են.

«Լավագույն քաղաքացիական ծառայող»

1. ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության լրատվամիջոցների մոնիտորինգի եւ վերլուծության բաժնի ավագ մշտադիտարկող Իրինա Ալեյան

2. ԱԻՆ իրավական ապահովման եւ միջազգային պայմանագրերի վարչության օրենսդրության կատարելագործման բաժնի գլխավոր իրավաբան Հայկ Ծատուրյան

3. ԱԻՆ անձնակազմի կառավարման վարչության կադրային հիմնախնդիրների բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Ավետյան

4. ԱԻՆ ֆինասատնտեսագիտական վարչության հաշվարկային բաժնի գլխավոր մասնագետ Իրինա Բեգլարյան

5. ԱԻՆ շենքերի, շինությունների պահպանման եւ տնտեսական վարչության շենքեր-շինությունների պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Բերբերյան

«Լավագույն մասնագետ (ըստ մասնագիտության)»

1. ԱԻՆ իրավական ապահովման եւ միջազգային պայմանագրերի վարչության նախարարության իրավական շահերի պաշտպանության բաժնի պետ Մանիկ Սանթրոսյան

2. ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության լրատվության բաժնի պետ Նազելի Էլբակյան

3. ԱԻՆ անձնակազմի կառավարման վարչության կադրային հիմնախնդիրների բաժնի գլխավոր մասնագետ Նելլի Աբելյան

4. ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման եւ միջազգային համագործակցության վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Վիրաբյան

5. ԱԻՆ ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսաբյուջետային բաժնի գլխավոր տնտեսագետ Հայկուհի Պետրոսյան

«Լավագույն ղեկավար»

ԱԻՆ քարտուղարության պետ Նարինե Հովհաննիսյան

«Լավագույն աշխատակից»

1. ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման եւ միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ Աննա Տոնոյան

2. ԱԻՆ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության գլխավոր մասնագետ-հետաքննիչ Հակոբ Թամազյանի

3. ԱԻՆ իրավական ապահովման եւ միջազգային պայմանագրերի վարչության լիցենզավորման եւ հաշվառման բաժնի ավագ մասնագետ Լուսյա Վարդանյան

4. ԱԻՆ փրկարար ծառայության ՃԿԱԿ տեղեկատվության ապահովման եւ վիճակագրության բաժնի փորձագետ Հովհաննես Հովհաննիսյան

5. ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» դիտացանցի վարչության հարավային տարածաշրջանային կենտրոնի դիտացանցի բաժնի Գորիս համալիր դիտակայանի վարիչ-տարածաշրջանային կայանների համակարգող Վարազդատ Առուստամյան

«ԱԻՆ լավագույն կառուցվածքային ստորաբաժանում»

ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման եւ միջազգային համագործակցության վարչություն