Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 43 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

43 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2100
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը փետրվարի 1-8-ը ժամանակահատվածում ստացել է 43 զանգ, որից 12-ը՝ հոգեբանական ուղղորդման վերաբերյալ: Այս 12-ից 6-ը՝ կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 19-ը՝ ռազմական դրության, 5-ը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացու, 3-ը՝ ինքնասպանության փորձի, մեկական՝ ինքնավնասման սպառնալիքի, միջանձնային բնույթի խնդրի, երեխաների խորհրդատվության, բռնության վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։