Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում. Արագածոտնի դպրոցներում համալրվում են փրկարարական խմբերը

Տարվա ամփոփում. Արագածոտնի դպրոցներում համալրվում են փրկարարական խմբերը

3182
Տարածել

2020 թվականին Արագածոտնի մարզում գրանցվել է 907 դեպք-պատահար (2019 թվականին՝ 1155), որոնց հետեւանքով զոհվել է 32, վիրավորվել 131 մարդ։ Գրանցվել է 424 հրդեհ (2019 թվականին՝ 639):

Մարզի` 200 եւ ավել աշակերտ ունեցող 27 դպրոցում թարմացվել են պատանի հրշեջ-փրկարարական թիմերի կազմերը: Ճշգրտվել են մարզի 35 դպրոցի աղետների ռիսկի նվազեցման պլանները։ ԱՌՆ համայնքային պլանների մշակման եւ կազմման ուղղությամբ մեթոդական օգնություն է ցուցաբերվել 25 համայնքի։ Ճշգրտվել են 56 համայնքի քաղաքացիական պաշպանության պլանները։

Մեթոդական օգնություն է ցուցաբերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղին՝ անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի մշակման ուղղությամբ, ճշգրտվել են անտառամերձ 7 համայնքում ստեղծված կամավոր հրշեջ-խմբերի կազմերը։

Փրկարարները վերապատրաստվել են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, մեկը գործուղվել է Հյուսիսային Օսիայի hանրապետության մայրաքաղաք Վլադիկավկազ՝ «Ձնահյուսային պատրաստություն» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցելու։

Վարչության եւ ենթակա ստորաբաժանումների աշխատակիցները ներգրավվել են նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներում։ Իրականացվել են 17 558 հանրային եւ մասնավոր տարածքների ախտահանման աշխատանքներ։

Ռազմական դրության ժամանակ վարչության եւ ստորաբաժանումների ծառայողները կատարել եւ շարունակում են կատարել բազմաբնակարան շենքերի բնակչության պատսպարման վայրերի, նկուղային տարածքների ուսումնասիրություն։ Արտակարգ իրավիճակների նախարարության կամավորական գումարտակի կազմում ռազմաճակատ է մեկնել մարզի 12 փրկարար ծառայող:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Կարդացեք նաեւ.

Սյունիքի մարզում կկառուցվի 6 հրշեջ-հենակետ

Կոտայքի Գառնի եւ Ծաղկաձոր համայնքներում կստեղծվեն նոր հրշեջ-հենակետեր

Գեղարքունիքի ջրափրկարարները կունենան նոր համալիր

Երեւանի տասնյակ ուսումնական հաստատություններում ստեղծվել են փրկարարական կազմավորումներ

Վայոց ձորի մարզում համալրվում է ազդարարման համակարգը

Շիրակի փրկարարները ստացել են նոր հրշեջ-մեքենաներ, հրդեհաշիջման գործիքներ եւ պարագաներ

Լոռու մարզում հիմնովին վերանորոգվել է 3 հրշեջ-փրկարարական ջոկատ

Արմավիրի մարզում կբացվի նոր հրշեջ-փրկարարական հենակետ

Տավուշում ստեղծվել է երկու նոր հրշեջ-փրկարարական հենակետ

Արարատի մարզում տեղադրվել է 9 նոր էլեկտրական շչակ