Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում. Ջրափրկարարները կունենան նոր համալիր

Տարվա ամփոփում. Ջրափրկարարները կունենան նոր համալիր

2641
Տարածել

2020 թվականին Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզում գրանցվել է` 551 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 35, մարմնական վնասվածքներ ստացել 126 մարդ: 281 տեխնածին դեպքերից 172-ը եղել է հրդեհ։

Մարզի 6 համայնքում՝ Սեւան, Ծովակ, Ճամբարակ, Չկալովկա, Ծակքար եւ Սարուխան, փրկարարները մասնակցել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության թեմաներով շտաբային ուսումնավարժությունների: Նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մարզում կատարվել է բնակչության իրազեկում, 1217 անգամ իրականացվել են վարակազերծման աշխատանքներ։

Պատերազմական դրությամբ պայմանավորված՝ Գեղարքունիքի մարզում ստեղծվել է քաղաքացիական պաշտպանության շտաբ: Կատարվել է մարզի պաշտպանական կառույցների պահպանության վիճակի ուսումնասիրում, բոլորն էլ կարիք ունեն վերանորոգման եւ կահավորման: Աշխատանքներ են տարվել մարզի բնակչությանը պաշտպանական կառույցներին ամրագրման հաշվարկների ճշգրտման ուղղությամբ: Մարզում կա 10 քաղաքացիական պաշտպանության ծառայություն եւ 690 քաղաքացիական պաշտպանության կազմավորում՝ 3227 մարդ անձնակազմով: Վարչության տարբեր ստորաբաժանումներից ծառայողներ են կամավորագրվել Արտակարգ իրավիճակների նախարարության կամավորական գումարտակին եւ ռազմական գործողություններին:

Մարզի համայնքներում տեղադրվել է 42 հիդրանտ: Վերանորոգվել են Գավառի, Վարդենիսի եւ Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատների վարչական շենքերը, Գավառի եւ Մարտունու ՀՓՋ-ներում կառուցվել են մեկական ավտոտնակ: Ամերիկյան ծրագրով հաստատվել է հատուկ ջրափրկարարական ջոկատի նոր համալիրի կառուցման ֆինանսավորումը:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Կարդացեք նաեւ.

Կոտայքի Գառնի եւ Ծաղկաձոր համայնքներում կստեղծվեն նոր հրշեջ-հենակետեր

Երեւանի տասնյակ ուսումնական հաստատություններում ստեղծվել են փրկարարական կազմավորումներ

Վայոց ձորի մարզում համալրվում է ազդարարման համակարգը

Շիրակի փրկարարները ստացել են նոր հրշեջ-մեքենաներ, հրդեհաշիջման գործիքներ եւ պարագաներ

Լոռու մարզում հիմնովին վերանորոգվել է 3 հրշեջ-փրկարարական ջոկատ

Արմավիրի մարզում կբացվի նոր հրշեջ-փրկարարական հենակետ

Տավուշում ստեղծվել է երկու նոր հրշեջ-փրկարարական հենակետ

Արարատի մարզում տեղադրվել է 9 նոր էլեկտրական շչակ