Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում. Գառնիում եւ Ծաղկաձորում կստեղծվեն հրշեջ-հենակետեր

Տարվա ամփոփում. Գառնիում եւ Ծաղկաձորում կստեղծվեն հրշեջ-հենակետեր

2418
Տարածել

2020 թվականին Կոտայքի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 60118 զանգ (2019 թվականին՝ 78700), գրանցվել է 2191 արտակարգ դեպք-պատահար (2019 թվականին՝ 2708)։ 903 տեխնածին պատահարներից 805-ը եղել է հրդեհ։ 2019 թվականի համեմատ հրդեհների թիվը նվազել է 672-ով։

Կորոնավիրուսի (COVID-19) վարակի դեպքերի տարածումը կանխարգելելու նպատակով վարչության ենթակա ստորաբաժանումները հաշվետու ժամանակահատվածում յուրաքանչյուր օր իրականացրել են մոտ 60 հանրային տարածքի ախտահանման աշխատանքներ։ Մայիսի 17-ից սեպտեմբերի 16-ը վարչությունից եւ ենթակա ստորաբաժանումներից 11 ծառայող ոստիկանության եւ առողջապահության նախարարության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են շրջիկ ծառայություն։

Մարզի բնակչության պաշտպանության միջոցառումները ժամանակին կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով մշակվել է «Մարզի տարածքում 2020թ. ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների եւ սողանքների կանխարգելման եւ հետեւեւանքների նվազեցման ու վերացման միջոցառումների» պլանը:

Աշխատանքներ են տարվել նաեւ Գառնի եւ Ծաղկաձոր համայնքներում հրշեջ հենակետերի եւ փրկարարական միավորումների ստեղծման ուղղությամբ:

Տարվա ընթացքում արձանագրված խնդիրներն էին մարզի մի շարք գյուղական համայնքներում ջրաղբյուրների բացակայությունն ու չգործող հիդրանտները, ազդարարման շչակների վերանորոգման անհրաժեշտությունը եւ այլն։ Անհրաժեշտ է մարզային փրկարարական վարչության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մարզպետարանի համապատասխան վարչությունների համատեղ աշխատանք ազդարարաման համակարգերի վիճակը բարելավելու, անհրաժեշտ քանակը ապահովելու, բնակչությանը պատսպարելու համար մարզում առկա ապաստարանները, շենքերի նկուղները եւ այլ պաշտպանական կառույցները պատշաճ վիճակի բերելու ուղղությամբ:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Կարդացեք նաեւ.

Երեւանի տասնյակ ուսումնական հաստատություններում ստեղծվել են փրկարարական կազմավորումներ

Վայոց ձորի մարզում համալրվում է ազդարարման համակարգը

Շիրակի փրկարարները ստացել են նոր հրշեջ-մեքենաներ, հրդեհաշիջման գործիքներ եւ պարագաներ

Լոռու մարզում հիմնովին վերանորոգվել է 3 հրշեջ-փրկարարական ջոկատ

Արմավիրի մարզում կբացվի նոր հրշեջ-փրկարարական հենակետ

Տավուշում ստեղծվել է երկու նոր հրշեջ-փրկարարական հենակետ

Արարատի մարզում տեղադրվել է 9 նոր էլեկտրական շչակ