Գլխավոր Վերլուծություն Բնակչության ներգրավմամբ վարժանքները շարունակվում են

Բնակչության ներգրավմամբ վարժանքները շարունակվում են

2324
Տարածել

Անցած տարվա դեկտեմբերից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունները սկսեցին համայնքների բնակիչների ներգրավմամբ ուսումավարժություններ եւ գործնական պարապմունքներ անցկացնել:

Միջոցառումները շարունակվելու են նաեւ այս տարի: Հունվարի 27-ի դրությամբ արդեն մի շարք ուսումնավարժություններ են անցկացվել: Մասնավորաբար. Հունվարի 18-20-ը վարժանքներ են անցկացվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Վերին Շեն, Ակներ, Քարահունջ, Որոտան, Խնձորեսկ բնակավայրերում: Հունվարի 19-ին վարժանք է անցկացվել Սյունիքի մարզկենտրոն Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ բնակավայրերում, հունվարի 20-ին՝ նույն քաղաքի Սյունիք, հունվարի 21-ին՝ Դավիթ-բեկ, Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Վարդավանք բնակավայրերում: Հունվարի 20-ին եւ 21-ին վարժանքներ են անցկացվել նույն մարզի Սիսիան քաղաքի Շաղաթ, Անգեղակոթ, Մուծք, Բալաք բնակավայրերում:

Հունվարի 21-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքի Բլագոդարնոյե բնակավայրում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական պարապմունք: Նույն օրը Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում անցկացվել է բնակչության ազդարարման, տարհանման եւ պատսպարման թեմայով վարժանք:

Հունվարի 22-ին Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում անցկացվել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում համայնքի բնակչության պատսպարման իրականացումը» թեմայով ուսումնավարժություն, իսկ Տավուշի Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում՝ «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք:

Հունվարի 26-ին Շիրակի մարզի Փանիկ եւ Վայոց ձորի մարզի Չիվա համայնքներում անցկացվել են «Անձնակազմի գործողությունները «Օդային տագնապ ազդանշանի դեպքում», «Բնակչության գործողությունները «Օդային տագնապ ազդանշանի դեպքում» թեմաներով վարժանքներ:

Վարժանքներ են անցկացվել նաեւ այլ մարզերում: Առտավել մանրամասն՝ առաջիկայում: