Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 86 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

86 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2322
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հունվարի 18-25-ը ժամանակահատվածում ստացել է 86 զանգ, որից 7-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 66-ը՝ ռազմական դրության, 7-ը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացու, 3-ը՝ ինքնասպանության փորձի, մեկական ճանապարհատրանսպորտային պատահարի, ալկոհոլիզմով տառապող քաղաքացու, բռնության վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։