Գլխավոր Վերլուծություն Անցած 7 օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած 7 օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2106
Տարածել

2021 թվականի հունվարի 14-20-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ. Հունվարի 18-ին Հայաստանում՝ Ջերմուկ քաղաքից 15 կմ արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Հերհեր եւ Կարմրաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ հինգ երկրաշարժ

· Հունվարի 14-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

· Հունվարի 16-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 34 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Դողուբայազետ քաղաքից 27 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Հունվարի 17-ին Թուրքիայում՝ Դողուբայազետ քաղաքից 41 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Հունվարի 14-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու Մամուջու քաղաքից 29 կմ հարավ-արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 96 մարդ: Ավերվել է 1150 շենք, այդ թվում` 5 դպրոց: Հունվարի 19-ին Արգենտինայի Սան-Խուան քաղաքից 40 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,4 մագնիտուդ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»