Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ձեւավորվել է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրի աշխատանքային խումբը

Ձեւավորվել է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրի աշխատանքային խումբը

2618
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատվել է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի իրականացման աշխատանքային խումբը: Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանն է:

Ըստ «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրի բաղադրիչների աշխատանքային խմբում պատասխանատուներն են.

1. Բնակչության պաշտպանության իրավական եւ օրենսդրական շրջանակի բարելավում: Պատասխանատու՝ ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության եւ բնակչության պաշտպանության հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Մնացականյան:

2. Բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետության բարելավում: Պատասխանատու` ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Դաշյան:

3. Կարողությունների զարգացում՝ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը եւ զարգացումը ապահովելու համար: Պատասխանատու` ԱԻՆ Փրկարար ծառայության կադրերի վարչության կազմակերպչական բաժնի պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Մարտիրոսյան:

Աշխատանքային խմբի չորրորդ օղակը միջազգային համագործակցության եւ խորհրդատվական հարցերով է զբաղվելու: Այստեղ ընդգրկված են մասնագետներ օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ԱԻՆ ներկայացուցիչներից, իրավական ապահովման եւ միջազգային պայմանագրերի վարչությունից, արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման եւ միջազգային համագործակցության վարչությունից, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամից:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ