Տեղեկացրել ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:
Ռուսաստանից ժամանած փրկարարները հերթապահում են նաեւ Հայաստանը Արցախին կարող Լաչինի միջանցքում: Անցած օրերին, փրկարարները ավելի քան 20 դեպքի են արձագանքել՝ առավելապես վատ եղանակային պայմանների արդյունքում մեքենաների արգելափակումներ, շրջումներ: Մեքենաները ազատելուց հետո, փրկարարները վարորդներին բացատրում են հետագայում նման իրավիճակում չհայտնվելու կանոնները:
Հ.Գ. Կարդացեք նաեւ՝
Ռուս փրկարարները շարունակում են ականազերծել Արցախի տարածքներ
Արցախում հոգեբանական աջակցության թեմայով վերապատրաստվել է 2500 մարդ
Արցախում ռուս փրկարարների կազմակերպած անվտանգության մշակույթի դասերին մասնակցել է 2500 աշակերտ
Ռուս փրկարարները վերականգնում են Արցախի դպրոցներն ու բուժհաստատությունները
Ռուս փրկարարները շարունակում են Արցախի բնակֆոնդի եւ սոցիալական ենթակառուցվածքների ստուգումները