Գլխավոր Միջոցառումներ Շարունակվում է Արցախի բնակֆոնդի վերականգնումը

Շարունակվում է Արցախի բնակֆոնդի վերականգնումը

2278
Տարածել

Տեղեկացրել ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:

Նախարարության տարածած տեղեկության համաձայն, Ռուսաստանից ժամանած փրկարարները Արցախի քաղաքաշինության նախարարության հետ համատեղ շարունակում են վերականգնել պատերազմից տուժած բնակֆոնդ ու սոցիալական ենթակառուցվածքները: Շինանյութը Ռուսաստանից բերված մարդասիրական օգնություն է: Հունվարի 14-ի դրությամբ վերականգնվել է 300 օբյեկտ, 450-ում աշխատանքները շարունակվում են: Շինարարական աշխատանքներին մասնակցում է տեղի ավելի քան 90 կազմակերպություն:

Հ.Գ. Կարդացեք նաեւ՝

Ռուս փրկարարները շարունակում են ականազերծել Արցախի տարածքները

Արցախում հոգեբանական աջակցության թեմայով վերապատրաստվել է 2500 մարդ

Արցախում ռուս փրկարարների կազմակերպած անվտանգության մշակույթի դասերին մասնակցել է 2500 աշակերտ

Ռուս փրկարարները վերականգնում են Արցախի դպրոցներն ու բուժհաստատությունները

Ռուս փրկարարները շարունակում են Արցախի բնակֆոնդի եւ սոցիալական ենթակառուցվածքների ստուգումները