Գլխավոր Վերլուծություն Անցած 13 օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած 13 օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2117
Տարածել

2021 թվականի հունվարի 1-13-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ տաս երկրաշարժ 

  • Հունվարի 4-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 42 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 5-ին Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։ Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 23 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Լոռվա մարզի Պաղաղբյուր եւ Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 7-ին Իրանում՝ Սալմաս քաղաքից 37 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 9-ին Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 30 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5 բալ ուժգնությամբ, եւ 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։ Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ արեւելք, 20 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, եւ 16 կմ արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով ութ երկրաշարժ: Հունվարի 3-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հյուսիսում` Ալեուտյան կղզիների տարածքում: Հունվարի 6-ին եւ 8-ին 6,2 եւ 6,3 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզու տարածքում: Հունվարի 6-ին եւ 10-ին 6,2 եւ 6,1 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու Գորոնտալո քաղաքից 59 կմ հարավ եւ Արգենտինայի Խուխույ նահանգի Սան Սալվադոր դե Խուխույ քաղաքից 148 կմ դեպի արեւմուտք: Հունվարի 8-ին եւ 10-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել Վանուատուի Իսանգել քաղաքից 144 կմ դեպի հարավ-արեւելք եւ Պորտ Վիլա քաղաքից 196 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Հունվարի 11-ին Ռուսաստան-Մոնղոլիա սահմանային գոտում` Արեւելյան Սիբիրի Անգարսկ քաղաքից 273 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,7 մագնիտուդ: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»