Տեղեկացրել ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով: Սակրավոր-փրկարարները Արցախում են դեկտեմբերի 8-ից:
2021 թվականի հունվարի 21-ի դրությամբ, նախարարության «Լիդեր» կենտրոնի մասնագետները Արցախի Ասկերանի շրջանում ականազերծել են 65 հեկտար տարածք, հայտնաբերել ավելի քան 13 500 պայթյունավտանգ առարկա՝ նռնակներ, ականներ, հրթիռներ, տարբեր զինամթերքի բեկորներ, փամփուշտներ:
Սրան զուգահեռ, ռուս փրկարարները դպրոցներում անվտանգության դասեր են կազմակերպում, որոնց ընթացքում աշակերտներին են ներկայացնում վնասազերծված առարկաները, դրանք տեսնելիս անվտանգ վարքականոնը, մետաղաորսիչ սարքով աշխատելու ձեւերը եւ այլն:
Հ.Գ. Կարդացեք նաեւ՝
Արցախում հոգեբանական աջակցության թեմայով վերապատրաստվել է 2500 մարդ
Արցախում ռուս փրկարարների կազմակերպած անվտանգության մշակույթի դասերին մասնակցել է 2500 աշակերտ
Ռուս փրկարարները վերականգնում են Արցախի դպրոցներն ու բուժհաստատությունները
Ռուս փրկարարները շարունակում են Արցախի բնակֆոնդի եւ սոցիալական ենթակառուցվածքների ստուգումները