Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

1855
Տարածել

Դեկտեմբերի 23-29-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

· Դեկտեմբերի 23-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 23 կմ արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ՝ դեկտեմբերի 24-ին 6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ֆիլիպիններում՝ Բատանգաս քաղաքից 48 կմ արեւմուտք: Դեկտեմբերի 27-ին ուժեղ երկրաշարժ է գրանցվել Չիլիի Վալդիվիա քաղաքից 153 կմ արեւմուտք, որն ունեցել է 6,7 մագնիտուդ: Դեկտեմբերի 29-ին 6,4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Խորվաթիայում՝ Զագրեբ քաղաքից 47 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժը զգացվել է նաեւ Գերմանիայում, Սերբիայում, Ավստրայում, Սլովենիայում: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 7 մարդ, կան վիրավորներ: Կան նաեւ բազմաթիվ փլուզումներ եւ ավերածություններ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»