Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 121 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

121 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

1963
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը դեկտեմբերի 21-28 ժամանակահատվածում ստացել է 121 զանգ, որից 68-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 68-ից 6-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 48-ը՝ ռազմական դրության, երկուսը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացու, մեկական՝ բռնության, հրդեհի եւ ինքնասպանության փորձի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։