Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զինամթերքի հայտնաբերման 33 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի հայտնաբերման 33 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2377
Տարածել

Դեկտեմբերի 20-27-ը ժամանակահատվածում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնը ստացել է 577 զանգ, որից 130-ը՝ խորհրդատվական։

Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման եւ ոչնչացման վերաբերյալ 33 ահազանգ է ստացվել: Արտակարգ իրավիճակների ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները, Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարության սակրավորները շարունակում են ականազերծել Արցախի բնակավայրերը, լեռնաանտառային ու հարթավայրային գոտիները։

Անցած շաբաթ գրանցվել են 1 ճանապարհատրանսպորտային պատահար եւ 2 հրդեհ՝ տեխնածին պատճառներով։ Տուժածներ չկան։

Արտակարգ դեպք է պատահել Մարտակերտում: Աղաբեկալանջ գյուղի 51-ամյա բնակիչը սայթաքել եւ ընկել Մարտակերտի կամուրջներից մեկի տակ: Արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը քաղաքացուն օգնություն է ցուցաբերել եւ տեղափոխել բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Կենցաղային բնույթի կանչերը 42-ն էին։ Ծառայության բոլոր ստորաբաժանումները համապատասխան օգնություն եւ աջակցություն են ցուցաբերել Արցախի բնակիչներին:

Շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները։ Նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 27-ը հայտնաբերվել 1111 աճյուն, որոնց մեջ կան նաեւ քաղաքացիական անձինք։ Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է 7 ողջ զինծառայող եւ Հադրութի շրջանի 2 քաղաքացի:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն