Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2322
Տարածել

Դեկտեմբերի 17-23-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ. Դեկտեմբերի 17-ին Հայաստան-Նախիջեւան սահմանային գոտում՝ Վայք քաղաքից 13 կմ հարավ-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ

  • Դեկտեմբերի 18-ին Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 15 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 20-ին Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 47 կմ հարավ՝ 5-6 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 21-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 9 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ՝ դեկտեմբերի 20-ին, 6,3 մագնիտուդով, Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայի Հատինոհե  քաղաքից 98 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»