Տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:
Կիրակի՝ դեկտեմբերի 6-ին Արցախ է ժամանել ռուս փրկարարների նոր խումբ՝ կինոլոգներ, պիրոտեխնիկներ, լեռնափրկարարներ, կապավորներ, հոգեբաններ: Այսօրվանից նրանք կանցնեն աշխատանքի: Նոր խումբը հանալրված է անհրաժեշտ տեխիկայով՝ մարդատար ավտոբուսներ, կապի միջոցներ եւ այլն: Իսկ Արցախի բնակչության համար խումբը չորս տոննա կահույք է բերել:
Կարդացեք նաեւ.
Ռուս փրկարարները վերականգնում են Մարտակերտի բազմաբնակարան շենքերը
3 000 տաք ծածկոց եւ եւս 8 տոննա շինանյութ Արցախին
Ռուս փրկարարները վերականգնում են Արցախի դպրոցներն ու բուժհաստատությունները
Արցախ է ժամանել ռուս փրկարարների երկրորդ խումբը