Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2285
Տարածել

Նոյեմբերի 25-դեկտեմբերի 2 ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ. նոյեմբերի 26-ին Հայաստանում՝ Սոտք գյուղից 17 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Վարդենիս քաղաքում 3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

• Նոյեմբերի 26-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 13 կմ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
• Նոյեմբերի 27-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Սարայ քաղաքից 12 կմ հարավարեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
• Նոյեմբերի 28-ին Թուրքիայում՝ Իգդիր քաղաքից 39 կմ հարավ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
• Նոյեմբերի 30-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
• Նոյեմբերի 30-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Մեծավան եւ Ձորամուտ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով չորս երկրաշարժ: Նոյեմբերի 30-ին 6,4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասի Սովետսկայա Գավան քաղաքից 87 կմ հարավ-արեւելք: Նույն օրը ուժեղ երկրաշարժ է գրանցվել Արգենտինայի հյուսիս արեւմուտքում` Սալտա քաղաքից 167 կմ հարավ, որն ունեցել է 6,3 մագնիտուդ: Դեկտեմբերի 1-ին 6,4 եւ 6,2 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգի Ալեուտյան կղզեխմբի Ունալաշկա կղզուց 164 կմ դեպի հարավ-արեւմուտք եւ Հարավային օվկիանոսի Բալենի կղզեխմբի տարածքներում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»