Գլխավոր Ուսուցողական նյութեր Հակահրդեհային ջրավազանների կառուցման կարեւորությունը կոլտնտեսություններում

Հակահրդեհային ջրավազանների կառուցման կարեւորությունը կոլտնտեսություններում

2268
Տարածել

ՀԽՍՀ Ամասիայի շրջգործկոմի նախագահության նիստի արձանագրությունից քաղվածք

Հոկտեմբերի 29, 1938 թ․

Շրջանի հակահրդեհային դրության մասին (զեկ․ ՆԳԺԿ-ի հրշեջ տեսուչ Հարությունյան)

Արձանագրել, որ հակահրդեհային աշխատանքները շրջանում գտնվում են անմխիթար դրության մեջ, շրջանի շենքերն ու ՄՏ կայանն ապահովված չեն հակահրդեհային միջոցներով (բասեյն, ինվենտար, կրակմարիչներ եւ այլն), կոլխոզներում նույնպես բացակայում են ջրամբարները եւ հակահրդեհային գործիքները, եղածը թե՛ շրջկենտրոնում, թե՛ գյուղերում գտնվում է անմխիթար վիճակում, ջրահան նասոսները անխնամ թափթփված են այստեղ այնտեղ, չկան հակահրդեհային սարայներ, կոլխոզների հրշեջ խմբերը չեն համապատասխանում իրենց կոչմանը։ Մի շարք գյուղերում հրշեջ գործը հանձնված է ծերերին եւ հաշմանդամներին, անգամ՝ չստուգված մարդկանց, չի գործում հակահրդեհային կամավոր խմբակ։

Ուստի նախագահությունը որոշում է

1. Հանձնարարել հրշեջ տեսուչ ընկ․ Հարությունյանին մինչեւ նոյեմբերի 5-ը կազմակերպել շրջանում հրշեջ կամավոր խմբակ, ապահովել խմբակին հակահրդեհային գործիքներով եւ ինվենտարով։
2. Առաջարկել բոլոր բաժիններին մինչեւ նոյեմբերի 10-ը ձեռք բերել իրենց զբաղեցրած գրասենյակների եւ շենքերի համար կրակմարիչներ, այլ հակահրդեհային գործիքներ, կառուցել մեկ ջրամբար շրջգործկոմի շենքի համար 250 դույլ ջրի տարողությամբ։ Կառուցման պատասխանատվությունը հանձնարարել ընկ. Մեժլումյանին։
3. Առաջարկել շրջսպառկոոպին երեք օրվա ընթացքում կարգավորել խոհանոցը եւ ֆարսոնկան․ մեկ հատ ջրամբար ճաշարանի շենքի մոտ՝ մոտ 200 դույլ ջրի տարողությամբ։
4. Առաջարկել ՄՏԿ-ին ավարտել 5 օրվա ընթացքում ջրի բասեյնը, ՄՏԿ-ին ապահովել հակահրդեհային գործիքներով եւ ինվենտարով, ուժեղացնել պահակությունը նավթի եւ բենզինի պահեստում։
5. Առաջարկել բոլոր գյուղխորհուրդների եւ կոլվարչության նախագահներին մինչեւ նոյեմբերի 10-ը կառուցել խոտերի դեզերին եւ գոմերին կից ջրամբարներ։ Ջրահան նասոսների եւ ինվենտարի համար կառուցել սարայներ, մինչեւ նոյեմբերի 10-ը լրացնել պակաս ինվենտարը եւ գործիքները։ Տրամադրել հակահրդեհային աշխատողներ ամենալավագույն եւ վստահելի կոլխոզնիկներին։
6. Առաջարկել հրշեջ տեսուչ ընկ․ Հարությունյանին գործի դնել կոլխոզներին կից հակահրդեհային խմբակները, ամսական 1-2 անգամ անցկացնել պարապմունք խմբակներում։ 1938-39 թթ․ կազմակերպել հրշեջ կուրսեր շրջանում ընդգրկելով              կոլխոզնիկներին, թվով՝ 25-30 հոգու։
7. Միջնորդել ՀԽՍՀ Ժողկոմխորհից ազդելու ՆԳԺԿ-ի Հայաստանի հակահրդեհային վարչության վրա մեր շրջանում, որպես սահմանամերձ շրջան, կազմակերպել մշտական հակահրդեհային խմբակ՝ բաղկացած 5 հոգուց, տրամադրելով նրանց մեքենա եւ անհրաժեշտ պարագաներ։

Նախագահ՝ Ղարիբով

Քարտուղար՝ Մանուկյան

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ․Գ․ Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը։

Կարդացեք նաեւ՝

Հրշեջ գործի կազմակերպումը՝ Խորհրդային Հայաստանում

Անտառային հրդեհների դեմ պայքարը՝ Խորհրդային Հայաստանում

Կոլտնտեսականների համար հրդեհային դասընթացներ՝ խորհրդային Հայաստանում 

Հանրապետական հրշեջ կուրսեր՝ խորհրդային Հայաստանում

Հակահրդեհային կամպանիա՝ Խորհրդային Հայաստանում

Խորհրդային Հայաստանի հրշեջ գույքը

Բերքահավաքի ժամանակ հակահրդեհային միջոցառումները՝ խորհրդային Հայաստանում