Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

1993
Տարածել

Նոյեմբերի 19-25-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

• Նոյեմբերի 19-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 57 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
• Նոյեմբերի 20-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
• Նոյեմբերի 22-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 23 կմ հարավ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
• Նոյեմբերի 23-ին Իրանում՝ Մակու քաղաքից 17 կմ հյուսիս արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Նոյեմբերի 22-ին 6,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Չիլիի Մաուլե տարածաշրջանի Տալկա նահանգի Կոնստիտուսյոն քաղաքից 99 կմ հյուսիս-արեւմուտք: Նոյեմբերի 25- ին ուժեղ երկրաշարժ է գրանցվել Հարավային օվկիանոսում՝ Բալենի կղզեխմբի տարածքում, որն ունեցել է 6,1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»