Գլխավոր Միջոցառումներ Արցախ է ժամանել ռուս փրկարարների երկրորդ խումբը

Արցախ է ժամանել ռուս փրկարարների երկրորդ խումբը

1935
Տարածել

Ռուս փրկարարների 30 հոգանոց օպերատիվ խումբը Արցախ էր ժամանել նոյեմբերի 16-ին՝ տեղի բնակչությանն օգնելու նպատակով: Խմբում ընդգրկված են կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ, փրկարարներ, կապի մասնագետներ եւ այլք: Փրկարարներն ունեն անհրաժեշտ տեխնիկա եւ դաշտային ճամբար: Ռուսաստանը հայտարարել էր, որ պատրաստ է փրկարարների թիվը հասցնել 150-ի եւ տրամադրել օդանավ-հիվանդանոց։

Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության,արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ Արցախ է ուղարկվել փրկարարների նոր խումբ՝ անհրաժեշտ սարքավորումներով, հանդերձանքով, տեխնիկական զինվածությամբ՝ վրաններ, լուսաաշտարակներ, գեներատորներ եւ այլն:

Ըստ նախարարության, առաջիկայում Արցախ կուղարկվի փրկարարների եւս մեկ խումբ: