Գլխավոր Միջոցառումներ Ռուսական օգնությամբ երկրորդ շարասյունն է հասել Արցախ

Ռուսական օգնությամբ երկրորդ շարասյունն է հասել Արցախ

2103
Տարածել

Նոյեմբերի 24-ին Արցախի հանրապետություն է հասել Ռուսաստանի տրամադրած հերթական մարդասիրական օգնությունը: 30 բեռնատարով արցախցիների համար 300 տոննա բեռ է բերվել՝ շինանյութ, պատերազմից տուժած բնակարանների եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար:

Նման օգնության առաջին շարասյունը Արցախ էր հասել նոյեմբերի 20-ին: