Գլխավոր Միջոցառումներ Ռուսաստանի փրկարարների աշխատանքներն Արցախում

Ռուսաստանի փրկարարների աշխատանքներն Արցախում

2120
Տարածել

Տեղեկացել ենք, ռուս փրկարարների 30 հոգանոց օպերատիվ խումբը նոյեմբերի 16-ից Արցախում է՝ պատերազմի հետեւանքները վերացնելու գործում մեզ օգնելու նպատակով:
Այսօր արդեն որոշ ամփոփումներ կարելի է անել:

Անհետ կորածներ

Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության,արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկայացուցչին եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին է փոխանցել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում անհետ կորածների ցուցակը: Ցուցակը ստացած կողմերը հաավաստիացրել են, որ կաջակցեն անհետ կորածներին գտնելու հարցում։

Վնասի գնահատում

Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարար Եվգենի Զինիչեւը հայտարարել է, որ ստուգվել է 43 բնակավայր, հետազոտվել է ավելի քան 2,6 հազար օբյեկտ, այդ թվում՝ ավելի քան 2,4 հազար բնակելի տուն եւ բազմաբնակարան շենք եւ ավելի քան 220 սոցիալական նշանակության օբյեկտ: Նախնական տվյալներով՝ նշված 43 բնակավայրում ամբողջովին ավերվել է 284 շինություն:

Կացարաններ

Եվգենի Զինիչեւի տվյալներով, պատերազմի օրերին տեղահանված բնակիչները վերադառնում են Արցախ: Ենթադրվում է, որ կվերադառնա մոտ 30 հազար մարդ, իսկ գործող ենթակառուցվածքները թույլ են տալիս տեղավորել մոտ 5000 մարդ: Մնացած բնակչության տեղաբաշխման համար ռուսական կողմն առաջարկում է բնակելի մոդուլների շինարարություն արագ հավաքվող կառույցներից: Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարությունը նոյեմբերի 20-ին Արցախ է ուղարկել շինարարական նյութերով բեռնված երկու ավտոշարասյուն՝ սոցիալական ենթակառուցվածքների եւ տուժած բնակելի տների վերականգնման համար: