Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱԻՆ-ը կմասնակցի Արցախում հումանիտար աղետի հակազդմանը

ԱԻՆ-ը կմասնակցի Արցախում հումանիտար աղետի հակազդմանը

2564
Տարածել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի նոյեմբերի 17-ի 1244-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի եւ սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդմամբ, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնմամբ եւ տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձով։

Աշխատանքային խմբում ընդգրկված է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը՝ փոխնախարար Արմեն Փամբուխչյան։ Ներկայացուցիչներ ունեն արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ այլ նախարարություններ ու պետական այլ գերատեսչություններ։

Խումբը կաշխատի սոցիալական, կրթության, առողջապահության, ձեռնարկատիրական, ենթակառուցվածքների ոլորտներում: