Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 186 հեռախոսային խորհրդատվություն, 2 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

186 հեռախոսային խորհրդատվություն, 2 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2016
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը նոյեմբերի 9-16 ը ժամանակահատվածում ստացել է 195 զանգ, որից 186-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 186-ից 185-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. վեցը՝ ռազմական դրության, մեկական՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, ինքնասպանության փորձի, բռնության վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են երկու ելք՝ ինքնասպանության փորձի եւ ռազմական դրության վերաբերյալ ահազանգերով։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։