Գլխավոր ՀՀ ԱԻՆ 326 խորհրդատվություն, օգնություն մարզին․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

326 խորհրդատվություն, օգնություն մարզին․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2473
Տարածել

Նոյեմբերի 6-12-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 326 քաղաքացու:

Նոյեմբերի 9-ին առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները թեսթավորել են ԱԻՆ 19 աշխատակցի՝ COVID-19 հիվանդության հայտնաբերման նպատակով։

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 19 մարդ՝ 10 ծառայող, 7 ընտանիքի անդամ, 2 կենսաթոշակառու։ 10-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքների վերացմանը մասնակցում են նաեւ ԱԻՆ բժիշկները: Վարչության աշխատակիցների խումբը՝ վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանի գլխավորությամբ մարզերց մեկում է: