Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2002
Տարածել

Նոյեմբերի 5-11-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ՝

• Նոյեմբերի 8-ին Թուրքիայի Սարայ քաղաքից 27 կմ հարավ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, Վրաստանի Ծնորի քաղաքից 17 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է չորս երկրաշարժ: Նոյեմբերի 6-ին 6.0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Հարավային Շետլանդյան կղզիների տարածքում: Նոյեմբերի 7-ի 6.0 եւ 6.2 մագնիտուդներով ուժեղ երկրաշարժեր են գրանցվել Խաղաղ օվկիանոսի ավազանում՝ համապատասխանաբար ճապոնական Կաձան կղզու եւ Տոնգայի տարածքներում: Նոյեմբերի 11-ին ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի տարածքում, որն ունեցել է 6.0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»