Գլխավոր Ուսուցողական նյութեր Հանրապետական հրշեջ կուրսեր՝ խորհրդային Հայաստանում

Հանրապետական հրշեջ կուրսեր՝ խորհրդային Հայաստանում

1982
Տարածել

ՀՍԽՀ Երեւանի հրդեհաշեջ խմբի նամակը՝ ՆԳԺ կոմիսարիատին 28 մարտի, 1928թ․

Նկատի ունենալով այն, որ ՀՍԽՀ սահմաններում հրշեջ գործը կանոնավոր հիմքերի վրա դնելու համար անհրաժեշտ են հրշեջ գծով մասնագետներ, ու որ մի շարք վայրերից պահանջ կա՝ հրշեջ հրահանգիչներ ունենալու, եւ այն, որ մենք հնարավորություններից զուրկ չենք այդ պահանջները լրացնելու, նկատի ունենալով այն, որ չունենք պատրաստի հրշեջ մասնագիտության հետ ծանոթ կադրեր, ուրեմն անհրաժեշտ է այս տարի անպայմանորեն բացել հրշեջ խմբին կից հրշեջ կուրսեր։

Հրշեջ կուրսեր բացելու խնդիրը քննված է եղել ԼԺԿ-ի, ՆԳԺԿ-ի եւ ՀՄԽ-ի կողմից, դեռ անցած տարվա համար որոշված էր կուրսեր բացել, սակայն այս հարցը մինչեւ այժմ քնել է, որի համար խնդրում ենք վերանայել անցյալ որոշումը եւ համապատասխան մարմինների միջոցով համաձայնություն տալ՝ նկատի ունենալով, որ հնարավոր չէ առանց որակավոր աշխատակիցներ պատրաստելու լրացնել եղած պահանջները, եւ հանրապետության մեջ եղած հիմնարկ գործարանները պետք է մնան բախտի բերմամբ՝ հրդեհի տեսանկյունից։

Հրդեհ տեսուչ՝ Բադալյան

Քարտուղար՝ Բաբայան

Հանրապետական հրշեջ կուրսեր անցկացնելու մասին նիստի արձանագրություն Լսեցին

Հրշեջ կուրսերի անցկացման ուսումնական պլանի, հաստիքների, ֆինանսավորման, կուրսերի բացման ժամկետի, «Հրշեջ կուրսերի կանոնակարգի» մասին

Որոշեցին

• Հաստատել Ասլանյանի եւ Խոսրովյանի կողմից առաջարկված ուսումնական պլանը
• Հայաստանի ՆԳՆ-ին խնդրել գտնել միջոցների կուրսերի կազմակերպման համար
• Պարտադիր համարել կուրսերի ղեկավարի եւ քարտուղարի հաստիքները (վերջինս նաեւ տպագրական մեքենայով է աշխատելու)
• Ակադեմիական ժամի համար աշխատավարձի չափը սահմանել 3 ռուբլի
• Կուրսերի ղեկավարի եւ քարտուղարի աշխատավարձերը հաշվարկել 6 ամիս կտրվածքով
• Կուրսերի տեխնիկական զինումը եւ կուրսանտների կացության ապահովումը կազմակերպել Հայաստանի ՆԳՆ-ի հաշվին
• Յուրաքանչյուր կուրսանտ պահելու համար ամսական տրամադրել 30 ռուբլի
• Հաշվի առնելով հրշեջ գործի կազմակերպման հրատապությունն ու կարեւորությունը՝ կուրսերը բացել 1928 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 1-ը։

Կոմիտեի նախագահ՝ Մելիք-Օհանջանյան

Քարտուղար՝ Սարգսյան

ՀՍԽՀ ՆԳԺԿ-ին կից հանրապետական հրշեջ կուրսերի ուսումնական պլան

Հրշեջ մարտավարություն- 50 ժամ

Հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ- 50 ժամ

Հրդեհային ջրամատարարարում- 25 ժամ

Մեքենագիտություն- 40 ժամ

Էլեկտրատեխնիկա, ֆիզիկա, քիմիա- 60 ժամ

Շինարարական արվեստ եւ հրակայուն շինարարություն- 60 ժամ

Խողովակաշարերի մաքրման գործ- 70 ժամ

Հասարակագիտություն (քաղաքական գրագիտություն) – 25 ժամ

Բժշկություն- 20 ժամ

Ապահովագրական գործ- 5 ժամ

Թվաբանություն- 25 ժամ

Օդային-քիմիական պաշտպանություն- 25 ժամ

Գործնական պարապմունքներ- 145 ժամ
———————————————

Ընդհանուր՝ 600 ժամ

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ․Գ․ Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը։
Լուսանկարում 1920-30-ականների հրշեջներն են: Կարդացեք նաեւ՝

Անտառային հրդեհների դեմ պայքարը՝ Խորհրդային Հայաստանում

Կոլտնտեսականների համար հրդեհային դասընթացներ՝ խորհրդային Հայաստանում

Հակահրդեհային կամպանիա՝ Խորհրդային Հայաստանում

Խորհրդային Հայաստանի հրշեջ գույքը

Հրշեջ գործի կազմակերպումը՝ Խորհրդային Հայաստանում