Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 173 հեռախոսային խորհրդատվություն, 1 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

173 հեռախոսային խորհրդատվություն, 1 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2629
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը նոյեմբերի 2-9-ը ժամանակահատվածում ստացել է 190 զանգ, որից 173-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 173-ից 168-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 14-ը՝ ռազմական դրության, մեկական՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, ինքնասպանության փորձի, ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են մեկ ելք՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ահազանգով։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։