Գլխավոր ՀՀ ԱԻՆ 360 խորհրդատվություն, օգնություն մարզին. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

360 խորհրդատվություն, օգնություն մարզին. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

1877
Տարածել

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 360 քաղաքացու:

Հոկտեմբերի 31-ին առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները թեսթավորել են ԱԻՆ 60 աշխատակցի՝ COVID-19 հիվանդության հայտնաբերման նպատակով։

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 15 մարդ՝ 12 ծառայող, 2 ընտանիքի անդամ, 1 կենսաթոշակառու։ 7-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքների վերացմանը
մասնակցում են նաեւ ԱԻՆ բժիշկները: Վարչության աշխատակիցների խումբը՝ վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանի գլխավորությամբ մարզերից մեկում է: