Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2002
Տարածել

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ՝

Նոյեմբերի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 28 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, Նոյեմբերի 3-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 23 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։ Հոկտեմբերի 30-ին 7,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Թուրքիայի Իզմիր քաղաքից 65 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 114, վիրավորվել 1035 մարդ, ավերվել է 20 շենք: Երկրաշարժը առաջացրել է փոքր ցունամի, որը հեղեղել է Իզմիրի մարզի Սեֆերիհիսար քաղաքի ափամերձ փողոցները: Երկրաշարժը զգացվել է նաեւ Հունաստանի Սամոս կղզում, զոհվել է 2, վիրավորվել 19 մարդ: Հունական Սամոս կղզին երկրաշարժից հետո բարձրացել է 18-25 սանտիմետրով:

Տարածաշրջանից դուրս

Նոյեմբերի 3-ին ուժեղ երկրաշարժ է գրանցվել Չիլիի Այսեն պրովինցիայի ափամերձ տարածքում, որն ունեցել է 6,0 մագնիտուդ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»