Գլխավոր ՀՀ ՆԳՆ Օգնությունն Արցախին ու բանակին չի դադարում

Օգնությունն Արցախին ու բանակին չի դադարում

3175
Տարածել

Սեպտեմբերի 27-ից Արցախը ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի թիրախ է: Շատերը ճակատում են, շատերը թիկունքից են օգնում բանակին: Օգնողներից մեկն էլ «Բարեկամ լոգիստիկ» կազմակերպությունն է, որ սերտ համագործակցում է ՀՀ արտակարգ իրավիկճակների նախարարության հետ եւ սփյուռքի տարբեր համայնքների հավաքած օգնությունը հասցնում Հայաստան: Կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Մուրադյանիւ խոսքով վերջին 15 օրում Գերմանիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից երեք փուլով մոտ 28 տոննա բեռ է տեղափոխվել Հայաստան՝ հագուստ, քնապարկեր, հաշմանդամների համար նախատեսված իրեր, բժշկական պարագաներ եւ այլն: Հայաստանին օգնող սփյուռքահայերը հոգում են նաեւ բեռնափոխադրումների ծախսերի մեծ մասը:

Ճանապարհին է եւս 5 տոննա օգնություն: Ըստ Նարեկ Մուրադյանի, եղել են տեխնիկական բնույթի խնդիրներ, սակայն ողջ օգնությունը հասել է Հայաստան եւ փոխանցվել ԱԻՆ-ին:

Այս օրերին Արցախին օգնում են հայկական բոլոր համայնքները, չի բացառվում, որ «Բարեկամ լոգիստիկ» կազմակերպությունը, բացի նշված երկրներից, համագործակցի այլ երկրների հայերի հետ եւս: