Գլխավոր ՀՀ ՆԳՆ 430 խորհրդատվություն, օգնություն մարզին. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

430 խորհրդատվություն, օգնություն մարզին. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2101
Տարածել

Հոկտեմբերի 23-30-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 430 քաղաքացու:

Հոկտեմբերի 26-ին առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները թեսթավորել են ԱԻՆ 15 աշխատակցի՝ COVID-19 հիվանդության հայտնաբերման նպատակով։

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 21 մարդ՝ 16 ծառայող, 3 ընտանիքի անդամ, 2 կենսաթոշակառու։ 7-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքների վերացմանը մասնակցում են նաեւ ԱԻՆ բժիշկները: Վարչության աշխատակիցների խումբը՝ վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանի գլխավորությամբ մարզերց մեկում է: