Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 137 հեռախոսային խորհրդատվություն, 2 ելք․ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

137 հեռախոսային խորհրդատվություն, 2 ելք․ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2475
Տարածել

Հոկտեմբերի 19-26-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը ստացել է 137 զանգ, որոնցից 123-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ։ Այս 123-ից 118-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով՝ 13–ը՝ ռազմական դրության, 1-ը ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացու վերաբերյալ։ Բոլորին ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Վերոնշյալ ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում (դեպքի վայրում) հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 2 ելք՝ ռազմական դրության վերաբերյալ ահազանգերով։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։