Գլխավոր Ուսուցողական նյութեր Անտառային հրդեհների դեմ պայքարը՝ Խորհրդային Հայաստանում

Անտառային հրդեհների դեմ պայքարը՝ Խորհրդային Հայաստանում

2138
Տարածել

ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշում, գործ N 716.4

26 հուլիսի, 1938 թ

Անտառային հրդեհների դեմ միջոցառումների մասին

/զեկուցողներ՝ Գեւորգյան, Չատինյան/

 

Անտառային հրդեհների կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի նպատակով ՀԽՍՀ Ժողկոմխորհը որոշում է․

  1. ՀՍՍՀ Անտառտնտեսության ժողկոմխորհին առաջարկել
  • Մինչեւ 1939 թվականի հունվարի 1-ը կատարել ընթացիկ եւ նախկին տարիներին ծառահատված  տեղանքների մաքրում
  • Հունվարի 1-ից հրդեհավտանգ տարածքներում սահմանել հերթապահություն
  • Երկամսյա ժամկետում անտառտնտեսությանն ուղարկել ցուցանակներ եւ կարգախոսներ անտառի հակահրդեհային պահպանության վերաբերյալ , ինչպես նաեւ անտառին հարակից գյուղական համայնքներում իրականացնել բացատրական աշխատանքներ
  1. Արգելել բոցավառվող հրազենով որսը մարտի 1-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ անտառում խարույկ վառելը
  2. Անտառտնտեսությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին հրահանգել տեղանքի այրման գործողությունները համաձայնեցնել Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հրդեհային պահպանության մարմնի հետ։
  3. Տեղական իշխանություններին պարտադրել անտառային հրդեհների դեպքում անմիջապես գործուղել կոլտնտեսության աշխատողների բրիգադներ, որոնք հրդեհի վայր պետք է ներկայանան հստակ գործիքներով՝ բահ, կացին եւ այլն։
  4. Անտառային հրդեհների ժամանակ հակահրդեհային միջոցառումների ժամանակին եւ ճշգրիտ իրականացման եւ վերահսկողության համար անտառամերձ բոլոր շրջաններում ձեւավորել երեք հոգուց բաղկացած խումբ, որը կունենա նախագահ, մեկական ներկայացուցիչ անտառտնտեսությունից եւ տեղական հրդեհային պահպանության բաժնից։ Վերջիններս իրավունք ունեն գործին ներգրավելու բոլոր անհրաժեշտ մարդկանց։
  5. Շրջգործկոմին առաջարկել ընդունել համապատասխան որոշումներ հրդեհից անտառների պաշտպանության վերաբերյալ։
  6. Սույն որոշման վերահսկողությունը հանձնարարել ՀԽՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հրդեհային պահպանության բաժնին։

ՀՍՍՀ Ժողկոմխորհի նախագահ՝ Ա․ Փիրուզյան

Ժողկոմխորհի գործերի կառավարիչ՝ Վ․ Գուրգենյան

ՀՍԽՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի եւ Ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշում

17 հունվարի,1936 թ

Հակահրդեհային կանոնները խախտելու համար տուգանքներ սահմանելու մասին

Հակահրդեհային ձեռնարկումների կիրառման պատասխանատվությունը բարձրացնելու եւ հակահրդեհային պահպանությունն ուժեղացնելու նպատակով ՀՍԽՀ Կենտրոնական գործադիր կոմիտեն ու Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում են․

  1. Հակահրդեհային պահպանության կանոնները խախտելու եւ հակահրշեջային վերահսկողության օրգանների պահանջները չկատարելու համար հանցավորներին ենթարկել դրամական տուգանքի մինչեւ 300 ռուբլի կամ հարկադիր աշխատանքների մինչեւ 3 ամիս ժամանակով։
  2. Տուգանելու եւ տուգանքը գանձելու իրավունքը վերապահել Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ՀՍԽՀ վարչությանը։
  3. Առաջարկել վերոնշյալ վարչությանը համապատասխան հրահանգ հրատարակել այս որոշումը կիրառելու մասին։

ՀՍԽՀ կենտգործկոմի նախագահի տեղակալ՝ Ռ․ Դաշտոյան

ՀՍԽՀ կենտգործկոմի նախագահի տեղակալ՝ Շահսուվարյան

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ․Գ․ Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը։ Լուսանկարում ԽՍՀՄ անտառային պահպանության ավիաբրիգադն է։

Կարդացեք նաեւ՝

Կոլտնտեսականների համար հրդեհային դասընթացներ՝ խորհրդային Հայաստանում

Հակահրդեհային կամպանիա՝ Խորհրդային Հայաստանում

Խորհրդային Հայաստանի հրշեջ գույքը

Հրշեջ գործի կազմակերպումը՝ Խորհրդային Հայաստանում